Քիմ Քարդաշյանը վաճառքի է հանել իր «Selfish» գիրքը (լուսանկարներ)
Նյու Յորքի «Barnes & Noble» գրախանութում Քիմ Քարդաշյանը բոլոր ցանկացողների համար ստորագրել է իր «Selfish» գիրքը: Այն արդեն վաճառքում է հայտնվել։
Գրախանութի առջև հերթը տարածվել է մինչև մի քանի կիլոմետր: Այս մասին գրում է Buro247.ru-ն:
Մինչ մարդիկ մտածում են՝ տեղադրել հերթական «սելֆին», թե ոչ, Քիմ Քարդաշյանը գիրք է թողարկում, որը բաղկացած է բացառապես իր լուսանկարներից։ Այն մասին, որ նա գիտի իր արժեքը, խոսում է հենց միայն գրքի անվանումը՝ «Selfish»: