Թուրքիայի իշխանությունները ահաբեկչության մեղադրանք են ներկայացրել 24 ցուցարարի
Թուրքիայի իշխանություններն ահաբեկչության մեղադրանք են ներկայացրել 24 ցուցարարի նկատմամբ: Այս մասին գրում է Tass-ը:
Այդ ցուցարարները Ստամբուլում մասնակցել են մայիսմեկյան չարտոնագրված երթին:
Մայիսմեկյան ցույցերի ժամանակ Թուրքիայի մայրաքաղաքի ոստիկանությունը ստիպված էր արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ կիրառել ցուցարարներին ցրելու համար: Այդ օրն ավելի քան 360 մարդ էր ձերբակալվել:
Ձերբակալվածներին մեղադրանք է ներկայացվել «ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու», «պայթուցիկ նյութեր պահելու» և «հանրային ունեցվածքի ոչնչացման» համար: