Հայտնի է «Եվրատեսիլ-2015»-ի հայաստանյան ժյուրիի կազմը
Որոշվել է «Եվրատեսիլ- 2015» երգի մրցույթի մասնակից երկրների ազգային ժյուրիի կազմը: Հայաստանից ժյուրիի կազմում ընդգրկված են` Արամ MP3-ը, ով նախորդ տարի ներկայացրել էր Հայաստանը, Նունե Եսայանը, Գրիգոր Նազարյանը, Արևիկ Ուդումյանը, Արեն Բայադյանը, Լեյլա Սարիբեկյանը:
Նշենք, որ ժյուրիի ձայները կազմելու են քվեարկության վերջնական արդյունքների 50 տոկոսը:
Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ-2015» երգի մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում` մայիսի 19-ին, 21-ին և 23-ին: