Սովորություններ, որոնք փչացնում են ձեր գեղեցկությունը
Որոշ beauty սովորություններ մաշկի վաղաժամ ծերացման են հանգեցնում. սպիներ են առաջացնում և առողջության հետ կապված խնդիրների պատճառ են դառնում:
Չնայած այս ամենին, աղջիկների մեծամասնությունը չի կարողանում հրաժարվել այդ սովորություններից: Ներկայացնում ենք մի քանի պատճառ, թե ինչու է հարկավոր հրաժարվել այդ վատ սովորություններից և դրա շնորհիվ էլ ավելի գրավիչ դառնալ:
1.Մշտապես եղունգները լաքապատելը:
Իգական սեռի ներկայացուցիչները հաճախ են օգտագործում եղունգի համար նախատեսված ամենատարբեր լաքերը, որոնք իսկապես ուշադրություն են գրավում: Փորձագետները խորհուրդ են տալիս պարբերաաբար «արձակուրդ» տալ եղունգներին, քանի որ մշտապես լաքապատված լինելը կարող է եղունգների համար վնասակար լինել՝ դարձնելով դրանք փխրուն և շերտավորված:
2. Քսուքների մշտկան օգտագործումը:
Դեմքի համար նախատեսված քսուքը շատ լավ կարողանում են փակել սպիները այտուցները, կարմրությունը և այլ խնդիրներ, սակայն դրանց հաճախակի օգտագործումը մաշկը կախվածության մեջ է պահում:
3.Կոսմետիկ խոզանակների ոչ կանոնավոր մաքրումը:
Դուք շտապում եք երեկույթի, և դիմահարդարվելուց հետո խոզանակներն առանց մաքրելու եք թողնում, այնուհետև, առավոտյան կրկին շտապելով՝ օգտագործում եք միևնույն խոզանակը, ինչը անխնամ տեսք է տալիս ձեր դիմահարդարմանն ու վատ ազդեցություն է թողնում մաշկի վրա:
Այս մասին գրում է Rambler.ru-ն: