Սաուդյան Արաբիայի և Ֆրանսիայի նախագահներն Իրանի հարցով հայտարարություն են արել
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Իբն Աբդել Ազիզ Ալ Սաուդի հանդիպումից հետո հրապարակված համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ Իրանի միջուկային ծրագրի հարցով համաձայնագիրը չպետք է ապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում: Այս մասին գրում է Novostink.ru-ն:
«Այդ համաձայնագիրը չպետք է ապակայունացնի տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը, ինչպես նաև չպետք է սպառնալիք դառնա Իրանի հետ հարևան երկրների հետ»,-ասվում է հայտարարության մեջ:
Ինչպես նաև նշվում է, որ Ֆրանսիան և Սաուդյան Արաբիան հաստատել է Իրանի հետ ամուր, երկարաժամկետ, օբյեկտիվ և անհերքելի համաձայնագրի անհրաժեշտությունը: