Մայիսի 9-ից Թուրքիայում պաշտոնապես կսկսեն ահաբեկիչներ պատրաստել Սիրիայի դեմ. Չավուշօղլու
Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ մայիսի 9-ից երկրում կսկսվի Սիրիայի դեմ ահաբեկիչների պատրաստման, սիրիական ընդդիմության ուժերի պատրաստման և վերազինման ծրագիրը: Այս մասին գրում է Novostink.ru-ն:
ԱԳ նախարարի հայտարարության համաձայն՝ սկզբնապես ծրագիրը կանցնի 300 ապստամբներից բաղկացած խումբը, ապա ծրագրին կմասնակցի ևս 300 մարդ: Նրա խոսքով՝ պատրաստման ծրագիրը կանցի մոտ 2 հազար ուժային:
Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ ուժայինների պատրաստումը կսկսվի մարտի 1-ին: Չավուշօղլուն հետաձգումը բացատրել է նրանով, որ սարքավորումների և անձնակազմի տեղափոխման համար որոշ ժամանակ է պահանջվել՝ չնայած այն փաստին, որ ծրագրի իրագործմանը խոչընդոտում են ԱՄՆ-ի հետ քաղաքական տարաձայնությունները: