Քիմ Քարդաշյանն ու Շերը խոսել են իրենց՝ Հայաստան կատարած ճանապարհորդությունների մասին (լուսանկարներ)
Երեկ երեկոյան Նյու Յորքում կայացել է Met Gala կոստյումների ինստիտուտի պարահանդեսը, որի կազմակերպիչներն այս անգամ ընտրել էին մի շատ հետաքրքիր թեմա. «Չինաստանի շշուկը. Արևելքի հեքիաթներն արվեստում, կինոյում և նորաձևության մեջ»։
Միջոցառմանը ներկա են գտնվել համաշխարհային բազմաթիվ աստղեր:
Այդ միջոցառման հետ կապված հայազգի Քիմ Քարդաշյանը սոցիալական ցանցերում կիսվել է հայազգի երգչուհի Շերի հետ (Շերիլին Սարգսյան) հանդիպման լուսանկարով, որը նա մակագրել է:
«Ահա այս գեղեցկությունը, այս կուռքը։ Անչափ երջանիկ եմ, որ հանդիպել եմ նրան: Մենք խոսել ենք մեր հիանալի հայկական ճանապարհորդությունների մասին: Ինչպես նաև Բոբ Մեքիի զգեստի մասին, որը նա կրել է 1974 թ Met Gala-ի ժամանակ»: