Թուրքիան գազը ՌԴ-ից զեղչով կստանա
«Գազպրոմ»-ը երկարատև բանակցություններից հետո համաձայնվել է թուրքական որոշ կազմակերոպությունների, որոնց հաշվին գալիս է ռուսական գազի մեկ երրորդը, զեղչ կատարել: Այս մասին գրում է "Коммерсант" թերթը:
Փոխանցվում է, որ խոսքը գնում է Enerco Enerji, Bosphorus gas, Avrasya gaz, Shell, Bati Hatti, Akfel gas և Kibar Enerji ընկերությունների մասին:
Ըստ թերթի տեղեկությունների՝ մինչ այդ ընկերությունները հազար խորանարդ մետրի համար վճարել են 374 ԱՄՆ դոլար, իսկ այժմ առաջին եռամսյակի գինը կկազմի՝ 300 ԱՄՆ դոլար: