Թուրքիան գնում է ռուսական դեսանտային նավեր
Ռուսաստանը Թուրքիայի հետ բանակցություններ է անցկացնում՝ դեսանտային նավեր մատակարարելու հարցով: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Փոխանցվում է, որ Ստամբուլում մայիսի 5-ից 8-ն անց է կացվելու միջազգային 12-րդ պաշտպանական արդյունաբերության IDEF-2015 ցուցահանդեսը:
Ռուսաստանը ցուցահանդեսին ներկայացնում է ավելի քան 2 հարյուր զենք և ռազմական սարքավորումներ: