Քեթի Տոպուրիայի շրթունքները հղիության ընթացքում անհամեմատ մեծացել են
Հանրաճանաչ երգչուհի Քեթի Տոպուրիան, ով գտնվում է հղիության 9-րդ ամսում, իր միկրոբոգում գրել է, որ իր ամբողջ մարմինն այտուցվել է:
Այտուցվել են հատկապես ապագա մայրիկի շրթունքները: Սելֆին, որը երգչուհին տեղադրել է իր էջում, այն տպավորությունն է ստեղծում, որ երգչուհին շրթունքների ծավալն արեստական մեծացրել է:
«Ես չեմ կարողանում հասկանալ, սրանք ի՞մ շուրթերն են: Պարզվում է՝ նրանք այտուցվել են»,-անպասելի փոփոխություններից զարմացած գրել է Քեթին:
Միկրոբլոգում տեղադրված գրառման տակ տեղ գտած մեկնաբանությունները բազմազան են: Երկրպագուների մի մասը գրել է, որ այդ շրթունքները նրան շատ են սազում, իսկ մյուս մասն էլ գրել է, որ այտուցված շրթունքները նշան են, որ երգչուհին աղջիկ է ունենալու: