Ադրբեջանի իշխանությունները հայ գերուն մտադիր են 18 տարով ազատազրկել
Ադրբեջանի Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է Արսեն Բաղդասարյանի գործով «դատական գործընթացը»։ Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Այս ներկայացման մեջ դատախազ Անար Միրքիշևը պահանջել է Արսեն Էդուարդի Բաղդասարյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի ուղղիչ հաստատությունում։
Հապճեպ սարքած գործի շրջանակներում ԼՂՀ քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել 218.2 (հանցավոր խմբավորման անդամ լինելու), 29, 120.2.1 (մի խումբ մարդկանց կողմից իրականացված դիտավորյալ սպանության փորձի, կազմակերպված խմբի կամ հանցավոր խմբավորման կողմից նախապես համաձայնեցված սպանության փորձի), 29, 120.2.7 (2 կամ ավելի մարդկանց դիտավորյալ սպանության փորձի), 29, 120.2.12 (ազգային, կրոնական կամ ռասայական ատելության հողի վրա դիտավորյալ սպանության), 29, 282.2 (Ադրբեջանի Հանրապետության տնտեսական ապահովությունը սասանելու նպատակով հաստատությունների, շինությունների, հաղորդակցման միջոցների, կապի միջոցների, բնակչության կենսապահովման օբյեկտների պայթյուն կամ հրդեհ կազմակերպելու, այս կամ այն նպատակներով զանգվածային թունավորման կամ մարդկանց ու կենդանիների շրջանում ինֆեկցիոն հիվանդություններ տարածելու) հոդվածներով։ Բաղդասարյանի գործով Բաքվի զինվորական դատարանը որպես խափանման միջոց է ընտրել կալանքը։
Նշենք, որ կայքը հայտնում է, որ իբրև թե Արսեն Բաղդասարյանը հայ-ադրբեջանական սահմանը հատել է անցած տարվա դեկտեմբերի 26-ին: