Անքննությունն ուժեղացնում է ցավն ու խորացնում առկա հիվանդությունները
Նորվեգացի գիտնականները մի շարք ուսումնասիրություններ են կատարել և եկել այն եզրահանգման, որ անքննությամբ տառապող անձինք առավել ծանր են տանում հիվանդություններն ու մարմնի տարբեր հատվածների ցավերը: Այս մասին հայտնում է Letnews.ru-ն:
Գիտնականների պնդմամբ՝ հենց անքննությունն է խորացնում տարբեր հիվանդությունները, որոնք առկա են մարդու մոտ: Ցավն ու անքննությունն անմիջական կապ ունեն իրար հետ, քանի որ քնի պակասն առավել ուժգին է դարձնում ցավը և հյուծում մարդուն:
Այս եզրահանգմանը եկել է հետազոտական խմբի անդամներից Դևիդ Նեումերը, ով խորհուրդ է տալիս աշխատանքից հետո հանգստանալ, որպեսզի կարգավորվի քնի գրաֆիկը: