Կյանք. խոսքեր, որոնք ստիպում են մտածել
Կյանքը քիչ բան կարող է սովորեցնել նրան, ով չի սովորել տառապանքներ տանել։Գրաֆ
Մենք գտնում ենք մեր կյանքում այն, ինչ ինքներս ենք նրանում ներդնում։ Էմերսոն
Ով կարող է յուրաքանչյուր ակնթարթը լցնել խոր բովանդակությամբ, նա անսահմանորեն երկարացնում է իր կյանքը։ Կուրց
Կյանքն այնքան էլ թանկ չէ, աշխարհն էլ այնքան քաղցր չէ, որպեսզի դրանք գնվեն ստրկության ու շղթաների գնով։ Հենրի
Մեր կյանքը չափվում է այն ջանքերի գնով, որը մեզ վրա նստել է։ Մորիակ
Կյանքը մենք պատկերացնում ենք հիրավի թեթև միայն այն ժամանակ, երբ խոսքը գնում է ուրիշների մասին։ Նորման
Ով չի վտանգում իր կյանքը, նա երբեք այն ձեռք չի բերի։ Շիլլեր