Դևիդ Բեքհեմն Instagram-ում մի քանի ժամվա ընթացքում 1 մլն հետևորդ է հավաքել
Դևիդ Բեքհեմն իր ծննդյան 40-ամյակին գրանցվել է Instagram-ում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Առաջին հերթին Բեքհեմը սելֆի է հրապարակել:
«Բարի առավոտ: Վերջապես գրանցվեցի Instagram-ում: Ուրախությամբ կկիսվեմ իմ կյանքի հատուկ պահերով: Բոլորին շնորհակալություն ծննդյան կապակցությամբ շնորհավորանքների համար»,-գրել է Բեքհեմը:
Մի քանի ժամվա ընթացքում Բեքհեմի պրոֆիլը հավաքել է 1 մլն հետևորդ: