Երիտասարդ սևամորթի մահվան համար Բալթիմորում ոստիկաններին մեղադրանք կներկայացվի
Ապրիլի 19-ին Բալթիմորի ոստիկանները ձերբակալությունից հետո մահացու վնասվածքներ էին հասցրել 25-ամյա Ֆրեդի Գրեյին, ինչը զանգվածային անկարգությունների, բողոքի, բախումների պատճառ էր դարձել:
ԱՄՆ-ի Մերլիենդ նահանգի դատախազ Մերիլին Մոսբին ասել է, որ նահանգի Բալթիմոր քաղաքում շարունակական բախումների պատճառ դարձած սևամորթ երիտասարդի մահը սպանություն է:
Դատախազը հայտարարել է, որ երիտասարդի մահվան համար կասկածվող ոստիկաններին մարդասպանության մեղադրանք է պետք ներկայացնել: