Թուրքիայում ձերբակալել են ցուցարարներին (լուսանկարներ)
Ստամբուլում հատուկ ջոկատայիններն արցունքաբեր գազ են օգտագործել՝ Աշխատավորների համերաշխության օրվան նվիրված բողոքի ցույցերը ցրելու համար:
Շուրջ 2000 մարդ հավաքվել է Բեշիկթաշի շրջանում՝ ցանկանալով երթով հասնել Թաքսիմի հրապարակ, որը քաղաքի իշխանությունների որոշմամբ մեկ օրով փակվել էր զանգվածային ցանկացած միջոցառումների համար:
Իսկ բուն հրապարակում ներխուժած Թուրքիայի Կոմունիստական կուսակցության ակտիվիստների խմբի ու իրավապահ մարմինների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել: Ձերբակալվել է 5 մարդ: