Թուրքիայի ոստիկանությունը օգտագործել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ՝ մայիսմեկյան ցույցը ցրելու համար
Ստամբուլում մայիսի 1-ին Թուրքիայի ոստիկանությունը օգտագործել է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ՝ մայիսմեկյան ցույցը ցրելու համար: Ոստիկանությունը կտրուկ գործողությունների է դիմել այն բանից հետո, երբ ցուցարարները սկսել են քարեր նեետել և կոտրել քաղաքի կենտրոնում Թաքսիմ հրապարակի մետաղական ցանկապատերը:
Ցուցարարները հավաքվել են չնայած այն հանգամանքին, որ իշխանություններն արգել են իրականացնել որևէ երթ այդ հատվածում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ին:
Ինչպես նաև մի քանի տասնյակ ցուցարարներ հավաքվել էին Ստամբուլի Բեշիկթաշի մշակութային կենտրոնի մոտ, որտեղ ևս ոստիկանության աշխատակիցը ցրել է ցուցարարներին: