Բացահայտվել է 100 տարի ապրելու գաղտնիքը
Շվեդացի գիտնականներն ավարտել են ավելի քան 50 տարի տևած աշխատանքը: Հետազոտողները պատրաստ են մի քանի առաջարկություններ անել նրանց, ովքեր ցանկություն ունեն որոշ փորձարկումների և 100 տարի ապրելու: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
232 և 855 ուսումանասիրության մասնակիցներն ապրել են 80 տարի, իսկ նրանցից 10-ը՝ տոնել հարյուրամյակը: Գիտնականները գտել են, որ 80 տարեկանից հետո մահացությունների ամենատարածված պատճառը սրտանոթային հինվանդություն է (42%), երկրորդ տեղում ՝ վարակիչ հիվանդությունները (20%): Մարդկանց 8%-ը մահանում է քաղցկեղից և ինսուլտից, 6%-ը՝ թոքաբորբից, իսկ մնացած 16%-ն այլ պատճառներից:
Հետազոտողները նշում են, որ մարդու վրա մինչև 50 տարեկանն ազդում է սոցիալ-տնտեսական վիճակը (եթե մինչև այդ տարիքը նա կարողանում ապրել լավ կյաքով, ապա իր կյանքի տևողությունը երկարում է), երկարակեցություն գենետիկ նախահակումը, խոլեստերինի նորմալ մակարդակն արյան մեջ, ինչպես նաև ծխելը թողնելը: Բացի այդ, գիտնականները խորհուրդ են տալիս, որ նրանք, ովքեր ցանկանում են ապրել մինչև 100 տարեկան, ապա պետք է օրական 4 բաժակից ավել սուրճ չխմեն: