Բրիթնի Սփիրսն ընկել է Լաս Վեգասում տեղի ունեցած համերգի ժամանակ (տեսանյութ)
LifeStyleԵրգչուհի Բրիթնի Սփիրսը Լաս Վեգասի համերգի ժամանակ վայր է ընկել: Միջադեպը պատճառ է դարձել, որ երգչուհին չեղյալ հայտարարի ուրբաթ և շաբաթ օրերին նախատեսված համերգային ծրագրերը:
Վատ լուրի մասին երգչուհին ինստագրամի իր էջում անմիջապես կիսվել է իր երկրպագուների հետ:
«Ոտքս ոլորելուց հետո, բժիշկը խորհուրդ է տվել մինչև շաբաթվա վերջ հանգիստ վիճակում մնալ: Ձեր բարի խոսքերն ամեն ինչ են ինձ համար»,- գրել է երգչուհին:
Այս մասին գրում է Nydailynews.com-ը: