Անկարգություններ` Թուրքիայի փախստականների ճամբարում
Թուրքիայի հարավում գտնվող Մարդին նահանգում բախումներ են տեղի ունեցել սիրիացի փախստակնների և զինվորականների միջև: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը՝ հղում անելով թուրքական Milliyet թերթին:
Փոխանցվում է, որ դեպքը տեղի էր ունեցել այն ժամանակ, երբ ճամբարում 66 մարդ էր թունավորվել:
Աղբյուրը հայտնում է, որ ձերբակալվել է 16 սիրիացի: Նշենք, որ Թուրքիայում այժմ գտնվում է 1,6 մլն սիրիացի փախստական: