Սերը ստիպում է մարդկանց զբաղվել բարեգործությամբ. գիտնականներ
Հետազոտողները պարզել են, որ սիրող մարդիկ հակված են ավելի շատ զբաղվել բարեգորոծությամբ, ինչպես նաև նրանք օգնում են աղքատ ընտանիքներին, որոնց հետ ապրում են միևնույն քաղաքում, և նրանց, ովքեր ապրում են աշխարհի մյուս ծայրին:Համապատասխան հոդվածը տպագրվել է Тhe Journal of Marketing Research -ում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Դրական էմոցիաները հաճախ նպատում են, որ մարդիկ սկսեն զբաղվել բարեգործությամբ և օգնեն կարիքավորներին: Հետազոտող գիտնականները ցույց են տվել, որ այդ ամենին հիմնականում նպաստում է սերը:
Նույնիսկ կարեկցանքն այս առումով այդքան էլ արդյունավետ չէ:Ըստ հետազոտողների՝ դրանք անքակտելիորեն կապված են բացասական հույզերի հետ: Առավել տարածված պատճառը կարեկցանքի՝ ամենամոտ մարդկանց օգնելն է, ովքեր ապրումեն միևնույն քաղաքում:Բայց սերը, որն ուղեկցվում է դրական հույզերով, այն ցանկություն է առաջացնում օգնելու բոլոր կենդանի էակներին, առանց բացառության: