Բաքուն չի պատասխանել Սաակաշվիլիին արտահանձելու մասին պահանջին
Վրաստանի Գլխավոր դատախազությունը դեռևս պատասխան չի ստացել ադրբեջանական կողմից՝ երկրի նախկին նախագահին արտահանձնելու պահանջի վերաբերյալ: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը:
«Վրաստանի դատախազության կողմից Ադրբեջանի դատախազությանն է ուղղվել համապաստախան պահանջ նախկին նախագահի ձերբակալման և արտահանձման մասին: Դրա հիմքն է հանդիսանում Վրաստանի և Ադրբեջանի դատախազությունների միջև համագործակցության երկկողմ ֆորմատը: Չնայած այդ ամենին՝ դեռևս պատասխան չի ստացվել Ադրբեջանի կողմից»,-հայտարարել է գլխավոր դատախազի տեղակալ Իրակլի Շոտաձեն:
Ինչպես ավեի վաղ հաղորդվում է՝ Վրաստանի նախկին նախագահը մեկնել է Բաքու, որտեղ մասնակցել է Բաց հասարակությունների 3-րդ գլոբալ ֆորումին: