Իր արժեքները պաշտպանելու համար Եվրոպան պետք է սերտ կապի մեջ լինի Բաքվի հետ. Սաակաշվիլի
Բաքվի 3-րդ գլոբալ ֆուրումի ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Միխեյիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ադրբեջանը և Վրաստանը Եվրոպայի համար լինելու են այլընտրանքային էներգիայի միակ աղբյուրը: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
«Այսօրվա իրողությունները այն է, որ Ադրբեջանը և Վրաստանը մոտ ապագայում Եվրոպայի համար լինելու են այլընտրանքային էներգիայի միակ աղբյուրը»,-հայտաարել է Սաակաշվիլին:
Բացի այդ Սաակաշվիլին նշել է, որ եթե Եվրոպան ցանկանում է պաշտպանել իր արժեքները, ապա պետք է սերտ կապի մեջ լինի Բաքվի հետ: