Ադրբեջանը ԵՄ-ի համար հանդիսանում է ռազմավարական գործընկեր. Լատվիայի նախկին նախագահ
Բաքվի 3-րդ գլոբալ ֆուրումի ժամանակ Լատվիայի նախկին նախագահ Վալդիս Զագլերսը հայտարարել է, որ Ադրբեջանը ԵՄ-ի համար հանդիսանում է ռազմավարական գործընկեր: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Զագլերսի խոսքով` Ադրբեջանը կարևոր դեր է խաղում Եվրոպայում անվտանգության, էներգետիկ անվտանգության ապահովման , նավթամթերքների շուկայի ստեղծման գործում:
«Հուսով եմ, որ «Արևելյան գոծընկերության» Ռիգայի գագաթնաժողովում՝ Ադրբեջանի և ԵՄ-ի միջև ռազմավարական համագործակցության մասին ասոցիատիվ համաձայնագիր կստորագրվի»,-հայտարարել է Զագլերսը: