Այսօր Պարի միջազգային օրն է
Ապրիլի 29-ը պարի միջազգային օրն է, որը նվիրված է պարի բոլոր ոճերին: Պարի միջազգային օրը նշվում է1982 թ.-ից՝ Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ՝ ի հիշատակ այդ օրը ծնված ֆրանսիացի բալետմեյստեր, բարեփոխիչ և բալետի տեսաբան Ժան-Ժորժ Նովերի (1727-1810):
Նա պատմության մեջ է մտել որպես ,ժամանակակից բալետի հայրե։1995 թվականից Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո: Յուրաքանչյուր տարի աշխարհում պարի օրը ունենում է որոշակի խորհուրդ, այս տարի այն նվիրված է պարի թերապիային: