Էրդողանը քուվեյթցի գործարարներին կոչ է արել ներդրումներ կատարել Թուրքիայում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Քուվեյթ կատարած այցի ժամանակ հանդիպել է երկրի հայտնի գործարարների հետ և կոչ արել նրանց մեծացնել ներդրումների ծավալը Թուրքիայի տնտեսությունում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Anadolu գործակալությանը:
«Քուվեյթցի գործարարները Թուրքիայում ներդրել են առնվազն 2 մլն ԱՄՆ դոլար: Դա էսապես ցածր է ընդհանուր ցուցանիշիչ: Դեռևս ոչ մի օտարերկրացի ներդրող չի փաշմանել իր ներդրումների համար, որը նա կատարել է Թուրքիայում»,-հայտարարել է Էրդողանը: