«Մանկական Նոր ալիք-2015» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Մերի Քոչարյանը
Ապրիլի 23-ին Մոսկվայի «Բորոդինո հոլ»-ում կայացել է «Մանկական Նոր ալիք-2015» երգի մրցույթի կիսաեզրափակիչ փուլը, որի ընթացքում էլ հայտնի են դարձել եզրափակիչ անցած մասնակիցները։ Այսպիսով, 11-ամյա Մերի Քոչարյանն այս տարի Հայաստանը կներկայացնի «Մանկական նոր ալիք-2015» երգի մրցույթում: