Ադրբեջանցի պատգամավորը կոչ է արել Թուրքիային երկրից տարհանել բոլոր հայերին
«Ինչո՞ւ է Թուրքիան մինչ այժմ հանդուրժում հայերին իր հողի վրա: Ի՞նչ պատճառով է պահում նրանց: Թող Թուրքիան լինի երկիր առանց հայերի»,-«Hurriyet» թերթի հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Էլման Մամեդովը: Այս մասին հայտնում է Moderator.az կայքը:
Նրա խոսքով՝ Թուրքիան և Ադրբեջանը միասին կարող են երկրի երեսից ջնջել Հայաստանը:
«Ինչո՞ւ են Թուրքիայում բարենպաստ պայմաններ ստեղծում հայերի համար: Թուրքիան պետք է երկրից հանի բոլոր հայերին»,-կոչ է արել Անկարային ադրբեջանցի պատգամավորը՝ պահանջելով շուտափույթ միջոցներ կիրառել հայերի դեմ: