Ստամբուլահայ ռոքեր Հայկո Ջեպկինը Հրանտ Դինքի սպանության արդար հետաքննության կոչ է արել
Ստամբուլահայ հայտնի ռոք երաժիշտ Հայկո Ջեպկինը միացել է ակտիվիստների ցույցին, ովքեր կոչ են անում հայկական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործում արդար հետաքննություն վարել: Այս մասին գրում է Novostink.ru-ն:
Հայկո Ջեպկինը Թվիթթերի իր էջում հետևյալ գրառումն է կատարել. «Մարդասպանին պաշտպանողը հանցագործության մասնակից է: Հրանտի համար: Արդարության համար»:
Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատավարությունը տեղի կունենա ապրիլի 28-ին Ստամբուլի Չագլայան դատարանում: