Թուրքիան Բուլղարիայից հետ է կանչել իր դեսպանին
Թուրքիայի ԱԳՆ-ն Բուլղարիայից հետ է կանչել իր դեսպանին՝ 1915թ.-ի հետ կապված որոշումից հետո: Այս մասին գրում է Novostink.ru-ն:
Այս անգամ Թուրքիայի ԱԳՆ-ն կտրուկ քննադատության է արժանացրել Բուլղարիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության մասին «զանգվածային սպանություն» արտահայտության օգտագործումը:
Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ որոշումը, որն ընդունվել է Բուլղարիայի խորհրդարանում, թշնամական վերաբերմունք է ցույց տվել Թուրքիայի հանդեպ, որը բացասական հետք կթողնի երկկողմ հարաբերությունների վրա: