Արամ Ա-ն դիմել է Թուրքիայի ՍԴ՝ պահանջելով Սիսի նստավայրը
Մեծի Տանն Կիլիկո Կաթողիկոսությունն այսօր՝ ապրիլի 28-ին, դիմել է Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ պահանջելով վերադարձնել Կիլիկիայի պատմական հայկական թագավորության տարածքում գտնվող Սիսի նստավայրը և կալվածքները:
«Չենք կարող անտարբեր մնալ մեր ազգին բռնաբարված իրավունքների նկատմամբ. անտարբերությունը ազգային դավաճանություն է։ Հետևաբար, կոչված ենք 100-ամյակը բարձրագույն աստիճանի պատասխանատվությամբ նշելու ու այն արժևորելու այնպիսի իրագործումներով, որոնք մնայուն հետք են թողնում ու նոր հունավորում են տալիս Հայ Դատի հետապնդման աշխատանքներին»,-ասել էր նա: