Էրդողանը քննադատել է Պուտինին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, քանի որ վերջինս 1915 թվականին տեղի ունեցածն անվանել է Հայոց ցեղասպանություն: Այս մասին հայտնում է Reuters-ը:
«Սա արդեն առաջին անգամն չէ, որ Ռուսաստանն օգտագործում է «ցեղասպանություն» բառն այս հարցում: Ես շատ հիասթափված եմ, որ Վլադիմիր Պուտինը գնացել է այդ քայլին: Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում և Ղրիմում՝ անհերքելի է: Նրանք առաջինը պետք է բացատրեն այն, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ և նոր մինչ այդ օգտագործեն «ցեղասպանություն» բառը»,-հայտարարել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին ՌԴ նախագահը ժամանել էր Հայաստան, որպեսզի մասնակցեր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: