Ագուտինի հայրը որոշել է կրկին ամուսնանալ
Հայտնի երգիչ Լեոնիդ Ագուտինի հայրը 80-րդ հոբելյանական տարեդարձը շատ ճոխ է նշել: Հոր ծննդյան օրվան Լեոնիդ Ագուտինը մի քանի օր է պատրաստվել: Տոնակատարությունն անցել է ընկերների, հայտնիների և լրագրողների մասնակցությամբ:Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Լրագրողների, և ընկերների բոլոր հարցերին, անգամ անձնական բնույթի, հոբելյարը պատասխանել է:
Էներգիայով լի Ագուտինը խոստովանել է, որ ցանկանում է նոր ընտանիք կազմել: Անցյալ տարի աշնանն Ագուտինը բաժանվել է կնոջից, ում հետ ապրել էր 10 տարի: