Հյուսիսային Կիպրոսի ներկայիս նախագահը պարտվել է նախագահական ընտրություններում
Միջազգային հանրության կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի նախնական արդյունքներով հաղթում է անկախ թեկնածու Մուստաֆա Աքընջին: Այս մասին հայտնում է TASS-ը:
Փոխանցվում է, որ Մուստաֆա Աքընջին հավաքել է ձայների 60%-ից քիչ ավելը, իսկ ներկայիս նախագահ Դերվիշ Էրողլուն՝ պարտվել է՝ ստանալով մոտ 40% ձայն:
Նշվում է, որի Մուստաֆա Աքընջին հայտնի է իր ձախ հայացքներով: