ԵԱՀԿ-ն հերթական դիտարկումն է անցկացրել շփման գծում
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն՝ ապրիլի 27-ին ԵԱՀԿ առաքելությունը Ադրբեջանի և Հայաստանի Զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ադրբեջանի Գյորանբոյի շրջանի Զեյվա գյուղի մոտակայքում: Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Փոխանցվում է, որ ադրբեջանական կողմից դիտարկումnն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնականներ Եվգենի Շարովը և Սայմոն Թիլերը:
Իսկ հայկական կողմից՝ ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն և Պետեր Սվեդբերգը: