Ադրբեջանն արգենտինացի լրագրողին հանել է «սև ցուցակից»
Արգենտինական «Tiempo Argentino» թերթի խմբագիր՝ Լուիս Ֆարաոնին, ով 2015 թ մարտի 18-25-ին այցելել էր ԼՂՀ, հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում»:
Ինչպես հայտնում է ադրբեջանական Oxu.az կայքը` Լուիս Ֆարաոնին դիմել է Ադրբեջանի ղեկավարությանը և խնդրել է իրեն հանել այդ «սև ցուցակից»:
«Նա խորը ափսոսանք է հայտնել, որ իր այցը Լեռնային Ղարաբաղ բարդություններ են առաջացրել Ադրբեջանի ղեկավարության մոտ և ընդունելով իր սխալի ողջ ծանրությունը խոսք է տվել, որ ապագայում նման սխալ թույլ չի տա»,-հայտնել է աղբյուրը: