Չարժեր, որ Պուտինը և Օլանդը մեկնեին Հայաստան. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել է ՌԴ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի նախագահներին, ովքեր մասնակցել էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: Այս մասին հայտնում է Росбалт-ը:
«Չարժեր, որ Պուտինը և Օլանդը մեկնեին Հայաստան: Առաջին հերթին նրանք պետք է մտածեն իրենց պատմության սև էջերի մասին: Հենց Գերմանիան է, որ սկսել է երկու համաշխարհային պատերազմները, որոնք հանգեցրել են անասելի թշվառության»,-հայտարարել է Էրդողանը: