Ադրբեջանում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ադրբեջանում գրանցվել է երկրաշարժ: Այս մասին հայտնում է Oxu.Az-ը:
Ինչպես հայտնել են Ադրբեջանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի սեյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնից` երկրաշարժը տեղի է ունեցել երեկ` տեղական ժամանակով 08:05-ին, և գտնվել Գուբայի տարածաշրջանից 14 կմ հարավ-արևելք:
Երկրաշարժը եղել է 3,0 մագնիտուդ ուժգնությամբ և գտնվել 42 կմ խորության վրա: