Սկաուտ Թուֆանկջյանը լուսանկարչական գրքում պատկերել է հայկական սփյուռքի կենսակերպը (լուսանկարներ)
Ծագումով հայ ամերիկացի հայտնի ֆոտոլրագրող Սկաուտ Թուֆանկջյանը վերջերս թողարկել է իր նոր գիրքը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը։
Փոխանցվում է, որ այն կրում է «Կա միայն Երկիրը» անվանումը։
2009 թվականից նա եղել է աշխարհի մի քանի տասնյակ երկրներում՝ այդ թվում նաև Բրազիլիայում, Եթովպիայում, Հնդկաստանում և լուսանկարել 8 միլիոնանոց հայկական սփյուռքի ժամանակակից կենսակերպը։