Թուրքական ինքնաթիռը այրվող շարժիչի պատճառով արտակարգ վայրէջք է կատարել
«Թուրքական ավիաուղիներ» ավիաընկերության Միլան-Ստամբուլ չվերթն իրականացնող Airbus320 ինքնաթիռի շարժիչներից մեկը բռնկվել է, ինչի պատճառով ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում։
Ինքնաթիռի հրդեհի պատճառով այլ ինքնաթիռներ ստիպված են եղել վայրէջք կատարել Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանում։
Ինքնաթիռի ուղևորները տարհանվել են, հրդեհը մարվել է։ Այս մասին գրում է Hyurriet-ը: