Օլանդը և Ալիևը խոսել են մարդու իրավունքների մասին
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ով աշխատանքային այցով գտնվում է Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այս մասին հայտնում է Haqqin.az-ը:
Փոխանցվում է, որ հանդիպման ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմանի հարաբերությունների ներկա իրավիճակի համար և ընդգծվել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղինները:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Օլանդը հայտարարել է, որ բացի դրանից, նրանք զրուցել են մարդու իրավունքների մասին: