Ադրբեջանում արգելափակել են «ТНТ» և «НТВ» հեռուստաալիքները՝ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրության պատճառով
Ռուսական «ТНТ» և «НТВ» հեռուստաալիքները մինչև ապրիլի 25-ի առավոտյան անհասանելի են եղել Ադրբեջանի բնակչության համար, քանի որ այդ հեռուստաալիքներով ապրիլի 24-ին հեռարձակվել են Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմեր: Այս մասին գրում է Novostink.ru-ն՝ հղում անելով «Baku.ws» ադրբեջանական պորտալին:
Հիշեցնենք, որ նախօրեին՝ ապրիլի 24-ին, Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, «НТВ» հեռուստաալիքը ներկայացրել էր «Ցեղասպանություն. Սկիզբ» փաստագրական ֆիլմը: Իր հերթին, «ТНТ» հեռուստաալիքը հատուկ հոլովակ էր պատրաստել՝ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված: