Վենեսուելայի նախագահը տուն է նվիրել իր վրա մանգո նետած կնոջը
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն արտասովոր է արձագանքել իր վրա մանգո նետած կնոջ պահվածքի հետ կապված. նա կնոջը տուն է նվիրել: Այս մասին գրում է Ria.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել Անսոատեգի նահանգում, երբ Մադուրոն, ով առաջին մասնագիտությամբ վարորդ է, ավտոբուսի ղեկին է եղել և անցել Բարսելոնա քաղաքի փողոցներով` նոր ճանապարհի բացման ակցիայի շրջնակներում: Նշվում է, որ նրա շուրջն ամբոխ է հավաքվել, իսկ ավտոբուսի արագությունը դանդաղ է եղել, և կինը մանգո է նետել նախագահի ուղղությամբ:
Նախագահի օգնականները կապ են հաստատել 54-ամյա կնոջ հետ, ով մինչև վերջին պահը չի հավատացել, որի իրեն Մադուրոյի օգնականներն են զանգել:
«Նա խնդիրներ ունի բնակարանի հետ կապված և այն կստանա մոտ ժամանակներս»,-հայտնել է Մադուրոն: