«Թուրքական հոսք»-ի շնորհիվ Անկարան պատրաստ է կուլ տալ Պուտինի խոսքերը` Հայոց ցեղասպանության մասին. Թաներ Յըլդիզ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունը չի անդրադառնում Ռուսաստանի հետ համատեղ էներգետիկական ծրագրերի իրականացման վրա: Այս մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդիզը: Այս մասին գրում է Novostink.ru-ն:
«Պուտինի հայտարարությունը չի անդրադառնա Ռուսաստանի հետ համատեղ ծրագրերի իրականացման վրա, այդ թվում նաև գազային ոլորտում»,-ասել է Յըլզիզը՝ Անկարայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:
Նշենք, որ երեկ՝ ապրիլի 24-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան, որտեղ մասնակցեց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: