Թուրքիայում ուժայինները հարձակում են գործել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երթի մասնակիցների վրա
Թուրքիայի ոստիկանության հատուկ նշանակության ուժերը հարձակում են գործել Ստամբուլի տեխնիկական համալսարանի ուսանողների վրա, ովքեր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ակցիա են կազմակերպել: Այս մասին գրում է Novostink.ru-ն:
Ինչպես փոխանցում են թուրքական «Cumhuriyet» և «Etha» լրատվական կայքերը՝ համալսարանում բողոքի ակցիա էր կազմակերպվել, որի ժամանակ երիտասարդները որոշել են նստացույց անցկացնել:
Ակտիվիստներն իրենց ձեռքերում ունեցել են Հայոց ցեղասպանության տարիներին բարբարոսաբար սպանվածների լուսանկարներ, ինչպես նաև «Առերեսվիր Հայոց ցեղասպանությանը», «Նայիր դեմ առ դեմ Հրանտ Դինքին, Սևակ Շահին Բալըքչըին» գրառմամբ պաստառներ: