Թուրք ազգայնականները հայկական «Ակոս» թերթի խմբագրատան առջև սև ծաղկեպսակ են դրել
«Ազգայնական Թուրքիա» կուսակցությունը ներկայացնող երկու թուրք ազգայնականներ այսօր՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը, սև ծաղկեպսակ են դրել Ստամբուլում հայկական «Ակոս» թերթի խմբագրատան առջև: Այս մասին գրում է Novostink.ru-ն:
Նշվում է, որ ժապավենների վրա գրված են ազգայնական կուսակցությունների տվյալները:
Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում «Թուրանի օջախներ» կազմակերպության Ստամբուլի մասնաճյուղը հետևյալ գրառումն է կատարել. «Մի անսպասելի գիշեր մենք ակնթարթորեն կհայտնվենք «Ակոս» թերթի խմբագրատանը»: