Հիմա հպարտությամբ կարող եմ ասել, որ եկել եմ Հայաստան. Քիմ Քարդաշյան
Ամերիկահայ հեռուստատեսային դեմք Քիմ Քարդաշյանն այսօր անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.
«Այսօր լրացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։ Ես հիմա հպարտությամբ կարող եմ ասել,որ եկել եմ Հայաստան։ Ես տեսել եմ հուշահամալիրը և մարդկանց, ովքեր վերապրել են և ես այնքան հպարտ եմ թե որքան ուժեղ մարդիկ կան Հայաստանում։Ես տխրում եմ, քանի որ դեռևս 100 տարի անց, ոչ բոլորն են ընդունել 1.500.000 հայերի սպանությունը։ Բայց նաև հպարտ եմ նրանով, որ տեսնում եմ փոփոխություն և ուրախ եմ որ շատ մարդիկ սկսել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Մենք չենք հանձնվելու, և բոլորը շուտով կճանաչեն»։