Մենք չենք հանձնվի, բոլորը շուտով կճանաչեն Ցեղասպանությունը. Քիմ Քարդաշյան
Հայազգի հայտնի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը Facebook-յան իր պաշտոնական էջում գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից հետ կապված:
«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ես հպարտ եմ, որ կարող եմ ասել, որ եղել եմ Հայաստանում: Ես տեսել եմ հուշարձանները և մարդկանց, ովքեր ողջ են մնացել, և ես շատ հպարտ եմ, որ հայ ժողովուրդն այդքան ուժեղ է: Տխրում եմ, որ դեռևս100 տարի անց ոչ բոլորն են ճանաչել, որ 1,5 միլիոն մարդ է սպանվել: Բայց հպարտ եմ այն փաստի համար, որ տեսնում եմ փոփոխություն, և ուրախ եմ, որ շատ մարդիկ սկսել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մենք չենք հանձնվի, բոլորը շուտով կճանաչեն»,- գրել է Քիմ Քարդաշյանը՝ իր հաղորդագրությունն ուղեկցելով «երբեք չմոռանալ» և «հպարտ հայ» հեշթեգերով»: