Մեր շատ թանկագին հայ ազգի համար այսօր հիշարժան օր է. Էրդողանի ուղերձը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղել Թուրքիայի հայկական պատրիարքարանի փոխանորդ՝ Արամ Ատեշյանին կապված 1915 թ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության հետ:
Ինչպես հայտնում է ադրբեջանական Oxu.az կայքը իր ուղերձում Էրդողանը ցավակցություն է հայտնել հայերին:
«Մեր շատ թանկագին հայ ազգի համար այս հիշարժան օրը, ես իմ հարգանքի տուրք եմ մատուցում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զոհված օսմանյան հայերին և ցավակցում եմ նրանց երեխաներին և թոռներին»,-հայտարարել է Էրդողանը:
Էրդողանը նշել է, որ շատ լավ հասկանում է, որ այդ շրջանում տեղի ունեցածը ցավ է պատճառել հայերին:
«Ես կուզենայի, որպեսզի դուք իմանայիք, որ մեր սրտերը միշտ բաց են լինելու օսմանյան հայերի թոռների համար: Ես իմ ողջ սրտով ողջունում եմ ձեզ և յուրաքանչյուրիդ հայտնում իմ սիրո և հարգանքի մասին»,-հայտարարել է Էրդողանը: