Մենք աղոթում ենք անմեղ զոհերի, բոլոր նրանց համար, ովքեր սպանվել են միայն այն պատճառով, որ հայ են. Թինա Կանդելակի
ՌԴ հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակին Instagram սոցցանցի իր էջում գրառում է արել Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի օրվա կապակցությամբ:
«Ես կիսով չափ հայ եմ: Հայերի համար այս օրը սգո օր է: Մենք աղոթում ենք անմեղ զոհերի, բոլոր նրանց համար, ովքեր սպանվել են միայն այն պատճառով, որ հայ են: Յուրաքանչյուր ընտանիքում կա մեկը, ով հիշում է ցեղասպանության վերապրած մղձավանջի սարսափը, այդ վերքը դեռևս թարմ է և ցավում է՝ հիշեցնելով բոլորին, որ ֆաշիզմին արդարացում չկա: Ոչ մի ազգ չի գերազանցում մյուսից և առավելևս՝ չունի իրավունք կյանքից զրկելու ազգային պատկանելիության հիման վրա»,-գրել է Թինա Կանդելակին: